Օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 16:30-ի սահմաններում Գառնի-Արարատի մարզ տանող ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում, բախվել են «Mercedes G» («Յաշիկ») և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։
Երկու ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «յաշիկն» էլ կողաշրջվել է։
Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ Գառնու ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։



Բաց մի թողեք
«Jeep Compass»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը և ճանապարհային երթևեկության նշանին․ կան վիրավորներ․ Լուսանկար
Գեղարքունիքում բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ. Լուսանկար
Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք