06/08/2026

EU – Armenia

Մեղա, մեղա ․․․ Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մյուս հոգևորականների գործով դատական նիստի օրը

Օրերս հայտնի դարձավ, որ դատախազը հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան։

Գործը մակագրվել է Արմավիրի մարզի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։

Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործով առաջին նախնական դատական նիստը կկայանա օգոստոսի 7-ին, ժամը 16։00-ին։

Հիշեցնենք, որ մեղադրյալի կարգավիճակ ունեն Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։

Գործը հարուցվել է ՀԱԵ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Նույն գործով Գարեգին Բ-ի նկատմամբ ևս կիրառվել է ՀՀ տարածքը լքելու արգելք։