Երեկ՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 18:30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են խոտով բարձված «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԳԱԶ 53»-ը կողաշրջվել է, իսկ «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում:


Բաց մի թողեք
Վայքի «Զոմայի Սուրբ» տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը գլխիվայր շրջվել է․ կան զnհ և վիրավnր. Լուսանկար
1122 արցախցի Տավուշից հեռացել է
Գլենդելում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցի