«Հրապարակ»-ը սկսում է նոր շարք, որտեղ ներկայացնելու է պետական կառավարման մարմինները, այնտեղ բարձր պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց գործառույթները։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պետական կառավարման համակարգի լիազոր մարմին է, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության արտաքին քաղաքականությունը:
ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանն է։ Այս պաշտոնին նշանակվել է 2021 թ. օգոստոսի 19-ին։
Միրզոյանն ունի 3 տեղակալ՝ Մնացական Սաֆարյանը, փոխնախարար է նշանակվել 2022թ-ի հունվարի 26-ին, Վահան Կոստանյանը, ով փոխնախարար է նշանակվել 2023թ-ի հունվարի 26-ին, և Ռոբերտ Աբիսողոմոնյանը, ով փոխնախարար է նշանակվել 2025թ-ի փետրվարի 18-ին։ Նրանք համակարգում, վերահսկում և իրականացնում են արտաքին քաղաքական գործունեության որոշակի ուղղություններ, մասնակցում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ուղղությունների և հայեցակարգի մշակմանը, նախարարի սահմանած պարտականությունների բաշխման շրջանակներում վերահսկում և համակարգում են նախարարության աշխատակազմի համապատասխան վարչությունների ու դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատանքները, նախապատրաստում են նախարարի մոտ քննարկվելիք հարցերը և մասնակցում դրանց քննարկումներին։
Գլխավոր քարտուղարը Դավիթ Կարապետյանն է։ Նա այս պաշտոնին նշանակվել է 2024թ-ի մայիսի 29-ին։ իսկ հատուկ հանձնարարականներով դեսպանը Արթուր Ջավադյանն է, ով այս պաշտոնին նշանակվել է 2020թ-ի հունվարի 16-ին։
Միրզոյանի խորհրդականներն են Վարդան Վարդանյանը, Վահան Հունանյանը և Հայկ Դարբինյանը, իսկ օգնականներն են Գառնիկ Աթանեսյանը և Սամվել Մելիքսեթյանը։ Միրզոյանի մամուլի խոսնակը Անի Բադալյանն է։
ԱԳՆ-ն ունի 17 վարչություն, 3 բաժին, քարտուղարկություն և Պետական արարողակարգի շառայություն, որի ղեկավարը Գագիկ Վանոյանն է։


Բաց մի թողեք
Կամքի ուժ ունեցար՝ ամեն ինչ կեղնի, բայց միշտ բդի մարդ մնաս․ գյումրեցի պարածանրամարտի աշխարհի չեմպիոն Ռաֆայել․ Լուսանկարներ
«Ոչ մի առնչություն»․ նոր մանրամասներ՝ Արգամ Աբրահամյանի սկանդալային ձերբակալումից
Արձագանքի երկու տեսակ