11/08/2026

EU – Armenia

Երկրորդ ալիքն է սպասվում`ՔՊ-ում սարսափած են

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, պաշտոնական Մոսկվան մոտ մեկ ամիս ժամանակ է տվել Նիկոլ Փաշինյանին՝ կա՛մ կողմնորոշվեք ԵՄ-ԵԱՏՄ ընտրության մեջ, կա՛մ սկսում ենք ռեպրեսիաների երկրորդ՝ ավելի դաժան փուլը։

«Հրապարակ» թերթը գրել է․ Թե ինչ նկատի ունեն, եւ ինչ է սպասվում` բացի տնտեսական սանկցիաներից եւ արտահանման սահմանափակումներից, մեր աղբյուրները լավատեղյակ չէին` միայն մի քանի կցկտուր օրինակ նշեցին, որոնց մասին սարսափով էին խոսում։

Առաջինը հայ խոպանչիների հարցն է, որը Պուտինը չորով դնելու է եւ դեպորտ է անելու իր երկրից: Մեր ՔՊ-ական աղբյուրը նկարագրում էր, թե ինչ կլինի, եթե 500 հազար մեր հայրենակիցները Ռուսաստանից վերադառնան Հայաստան ու անգործ մնան` կարելի է պատկերացնել թե՛ իրենց, թե՛ երկրի վիճակը։

Երկրորդ․ օդային տարածքը փակելն է: Այսինքն, Հայաստան կատարվող չվերթների դադարեցումը, ինչը կհանգեցնի զբոսաշրջության անկման, ավիատոմսերի խիստ թանկացման՝ չհաշված տեխնիկական խնդիրները: Ապա կարող են անցնել գազին եւ մյուս հարցերին։