Արդեն երկու օր է՝ արեւմտամետ որոշ շրջանակներ աղմուկ են բարձրացրել, թե ինչու «Ուժեղ Հայաստանն» ընտրեց Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահությունը, եւ հեռուն գնացող հետեւություններ են անում, թե ռուսամետ ընդդիմությունը հատուկ է ընտրել այդ հանձնաժողովը, որ կասեցնի կամ խաթարի դեպի Եվրոպա Հայաստանի ինտեգրման ընթացքը։
«Հրապարակը» գրում է. Զարմանալի է, որ այս շրջանակները ոչ մի բողոք-պահանջ չունեն այս իշխանություններից, թե ինչու գոնե երկրորդ կամ երրորդ փորձից չընտրեց նշված հանձնաժողովը, եթե դեպի Եվրոպա գնալու այդքան ջատագով էր եւ ընդդիմությունից նման վտանգ էր սպառնում։ Ավելորդ է հիշել, որ անցած հինգ տարիների ընթացքում, երբ այդ հանձնաժողովը ղեկավարում էր ՔՊ-ական Արման Եղոյանը, բառի բուն իմաստով՝ այն պարապուրդի էր մատնված եւ 5 տարում մատների վրա հաշված նիստեր է գումարել։
Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» ընտրությանը, մեզ ասացին, որ դա Նարեկ Կարապետյանի որոշումն է` մտադիր է այդ հարթակով Եվրոպային լսելի ու տեսանելի դարձնել Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների եւ հակադեմոկրատական քայլերի անվերջանալի շղթան՝ սկսած դատաիրավական ոլորտից, վերջացած մյուսներով։

Բաց մի թողեք
Առուշի գործը հայտնվել է իշխանության «սրտի դատավորի» մոտ. Լուսանկար
Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ
500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին