Հուլիսի 26-ին Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց, որ հուլիսի 25-ին քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից Ավան եւ Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում կազմակերպված միջոցառումների արդյունքում՝ ոչ սահմանված եւ ոչ նախատեսված վայրերում առեւտրի իրականացման համար կազմվել են համապատասխան արձանագրություններ՝ կազմակերպելով ապրանքների առգրավման գործընթաց: Ավան վարչական շրջանում՝ մոտ 3 տոննա 200 կգ տարբեր ապրանքատեսականի, ինչպես նաեւ՝ 300 հատ ծաղիկ, իսկ Դավթաշեն վարչական շրջանում՝ մոտ 3 տոննա 600 կգ ապրանքատեսականի։
Հրապարակ թերթը գրել է․ 2025թ․ հունիսի 30-ին էլ Ավանում, «Երեւան սիթի» սուպերմարկետի դիմաց ապօրինի առեւտրի կետերն ավերեցին, դրանցում վաճառվող միրգն ու բանջարեղենը թափեցին բեռնատարները, սակայն որոշ ժամանակ անց նույն տեղում փողոցային առեւտուրը նորից ծաղկեց։ 2026թ․ օգոստոսի 11-ի դրությամբ Ավանում, «Երեւան սիթի» սուպերմարկետի դեմ-դիմաց փողոցային առեւտուրը ծաղկում է, որոշ տեղերում այն խանգարում է հետիոտների ազատ անցուդարձին, հակահիգիենիկ է, քաղաքի տեսքն է փչացնում, բայց դրա դեմ պայքարն արդյունավետ չէ, քանի որ մարդիկ ապրուստի այլ միջոց չունեն, քան փողոցներում սննդի վերավաճառքից ստացվող այդ մի քանի դրամը, որով գոյատեւում են։ Փաստորեն, այս անգամ էլ Երեւանի քաղաքապետարանը փողոցային առեւտրի դեմ պայքարի հերթական շոուն արեց, եւ ամեն ինչ վերադարձավ ելման դրություն։

Բաց մի թողեք
Առուշի գործը հայտնվել է իշխանության «սրտի դատավորի» մոտ. Լուսանկար
Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ
500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին