Ըմբիշ Սամվել Տերտերյանը` Մ20 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում հունահռոմեական ոճի հայ ըմբիշն առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Ջավիդան Նահմատովի նկատմամբ:
Սամվել Տերտերյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով առավելության է հասել Եգիպտոսը ներկայացնող ըմբիշի նկատմամբ, 1/8 եզրափակչում 6:0 հաշվով հաղթանակ է տարել ԱՄՆ ներկայացուցչի նկատմամբ, ապա քառորդ եզրափակչում 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել հունգարացի ըմբիշի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 6:0 հաշվով հաղթել է վրացի Գիորգի Գոգելաշվիլիին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը դարձել է արծաթե մեդալակիր` եզրափակչում զիջելով Ճապոնիայի ներկայացուցիչ Տաիզո Յոշիդային:
Յուրիկ Պետրոսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ 8:0 հաշվով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Պետրոսյանը 5:1 հաշվով հաղթել է իրանցի ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում 8:1 հաշվով պարտության է մատնել Լեհաստանի ներկայացուցչին:


Բաց մի թողեք
Մահացել է Իտալիայի ակտիվիստ-քաղաքական գործիչ Էմմա Բոնինոն. նա 78 տարեկան էր. Լուսանկար
«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. Լուսանկարներ
Մասկը վնասակար ազդեցություն է ունենում հասարակության վրա