Օգոստոսի 21-ի առավոտյան ՌԴ Պերմի երկրամասը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։
Տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի տագնապը տևել է ավելի քան երկու ժամ, Ռոսավիացիան սահմանափակել է «Բոլշոյե Սավինո» օդանավակայանում ինքնաթիռների վայրէջքներն ու թռիչքները։ Պերմի բնակիչները հայտնել են մի քանի պայթյունի մասին:
Հարձակման է ենթարկվել «Լուկոյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանը, որը Ռուսաստանի 10 խոշորագույններից է:
2024 թվականին «Լուկոյլ-Պերմնեֆտեորգսինտեզ»-ը վերամշակել է 12,6 միլիոն տոննա նավթ, այդ թվում՝ 2 միլիոն տոննա բենզին և 5,3 միլիոն տոննա դիզելային վառելիք։
Գործարանը նախկինում արդեն մի քանի անգամ ենթարկվել է ԱԹՍ-ներով հարձակման, ինչի հետևանքով դադարեցվել է վառելիքի արտադրությունը։


Բաց մի թողեք
Խոշոր ռազմական գործարք՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև
Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել»
Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել հանուն հակամարտության դադարեցման․ Թրամփը լավատես է