2026 թվականի օգոստոսի 2-ին Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում։ Օգոստոսի 3-ին նրա առաջարկությամբ իրենց պաշտոններում նշանակվել են ՀՀ կառավարության բոլոր անդամները։
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ Կառավարության անդամն իր լիազորություններն ստանձնում է Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակման պահից:
Լիազորություններն ստանձնած Կառավարության անդամները տալիս են երդում, որի տեքստը սահմանված է օրենքով։ Կառավարության անդամները երդվում են Հանրապետության նախագահի ներկայությամբ Հանրապետության նախագահի նստավայրում: Օգոստոսի 3-ից անցել է արդեն 20 օր, սակայն մինչ օրս կառավարության անդամները դեռ չեն երդվել և նման անօրեն կարգավիճակով պատրաստվում են օգոստոսի 24-ին ներկայանալ Ազգային ժողով։
Գրել է ԱԺ պատգամավոր Էդգար Ղազարյանը

Բաց մի թողեք
Պապիկյանի զորամասային այցերը հակառակ էֆեկտն են տալիս
«ՀայաՔվեն» հորդորում է իշխանություններին «ձեռքերը հեռու պահել» Անկախության հռչակագրից
Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում