11/09/2026

EU – Armenia

Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում

Ներիշխանական կուլիսներում շարունակում են քննարկել իրենց նախկին թիմակից, պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին հարցազրույցը, որում նա սկանդալային հայտարարություններ, մեղադրանքներ է հնչեցրել թիմակիցներից ոմանց, հատկապես՝ Ալեն Սիմոնյանի հասցեին, քննադատել է իշխանություններին։

Հրապարակ թերթը րել է․ Թիմում գրեթե համոզված են եղել, որ հարցազրույցից հետո նրա նկատմամբ իրավական գործընթաց կսկսվի, սակայն երբ տեսել են, որ չի սկսվում, հիմա էլ վստահ են, որ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումով» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում, որ այդ ամենը ոմանց դեմ որպես մահակ օգտագործվի։

Մինչդեռ ցանկացած այլ երկրում, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրի, Սարգսյանի մի արտահայտությունը բավարար կլիներ իրավական գործընթաց սկսելու համար, քանի որ նա սահմանադրական կարգի տապալման մասին է հայտարարություն արել՝ ասելով, թե խորհրդարանում ընդունված մոտեցում կա` մուտք չեն արվում այն նախագծերը, որոնք չեն արժանացել կառավարության դրական եզրակացությանը:

Այսինքն, եթե կառավարությունը որեւէ նախագծի դեմ է, ապա խորհրդարանն այն չի քննարկում: Իսկ խորհրդարանական կառավարման մոդելով՝ դա սահմանադրական կարգի տապալման մասին հաղորդում է, ուստի իրավապահները պետք է քննեն ու հասկանան, թե այդ ով թույլ չի տալիս առաջնային մանդատ ունեցող մարմնին՝ ազատ գործել։