14/09/2026

EU – Armenia

Նախընտրական առաջին ելույթում Լը Պենը խոստանում է առաջնահերթություն տալ Ֆրանսիայի քաղաքացիներին և լուծել բնակարանային ու կյանքի թանկացման խնդիրները

Իր նախընտրական առաջին ելույթում Լը Պենը հայտարարեց, որ «ազգային առաջնահերթության» քաղաքականությունը կկիրառվի բնակարանային ոլորտում՝ հավելելով, որ Ֆրանսիայի քաղաքացիները պետք է արտոնյալ հնարավորություն ունենան ստանալու սոցիալական բնակարաններ։

Կիրակի օրը Մարին Լը Պենը բնակարանային ապահովման և կյանքի թանկացման խնդիրները դրեց իր նախագահական քարոզարշավի կենտրոնում։ Հյուսիսային Ֆրանսիայի նախկին հանքարդյունաբերական Էնեն-Բոմոն քաղաքում կայացած իր առաջին խոշոր ելույթի ժամանակ նա ֆրանսիացիներին խոստացավ, որ նրանք «առաջին տեղում կլինեն սեփական երկրում»՝ անկախ մաշկի գույնից, կրոնից կամ ծագումից։

«Մենք կերաշխավորենք Ֆրանսիայի բոլոր քաղաքացիների բնական և արդարացի իրավունքը, ինչպես դա արվում է աշխարհի ցանկացած երկրում», — հայտարարեց ծայրահեղ աջ «Ազգային միավորում» (Rassemblement National) կուսակցության առաջնորդը։

Նախագահի թեկնածուն խստորեն քննադատեց կյանքի թանկացման խնդիրը՝ խոստանալով կարգավորել հարցերը ոչ միայն սոցիալական բնակարանաշինության, այլև մասնավոր հատվածում՝ մատնանշելով քաղաքաշինական օրենքներին առնչվող բնապահպանական և վարչական սահմանափակումները։

Լը Պենը հայտարարեց, որ «ազգային առաջնահերթության» քաղաքականությունը կկիրառվի բնակարանային ոլորտում՝ հավելելով, որ Ֆրանսիայի քաղաքացիները պետք է արտոնյալ հնարավորություն ունենան ստանալու սոցիալական բնակարաններ։

Նա նաև իր աջակիցներին հայտնեց, որ խոստանում է գազի, էլեկտրաէներգիայի և ջեռուցման վառելիքի համար ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) 20%-ից իջեցնել մինչև 5,5%՝ միաժամանակ քննադատելով հարկային քաղաքականությունը. «Ո՞ւր են գնում գումարները, երբ հարկերն ու տուրքերը ծանրանում են, իսկ Ֆրանսիայի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակն անկում է ապրում»։

Էնեն-Բոմոն՝ «Ազգային միավորման» հենակետը

Տարիների ընթացքում Էնեն-Բոմոնը, որի բնակչությունը կազմում է մոտ 26 000 մարդ, դարձել է «Ազգային միավորման» հենակետը։ Քաղաքի քաղաքապետ Սթիվ Բրիուան պաշտոնավարում է արդեն 14 տարի, իսկ Լը Պենը 201 Գրեթե 20 տարի առաջ՝ 1998 թվականին, նա ստացավ իր առաջին քաղաքական մանդատը՝ որպես Նոր-Պա-դը-Կալե (այժմ՝ Օ-դը-Ֆրանս) տարածաշրջանի խորհրդի անդամ։

«Ինչպե՞ս արտահայտեմ երախտագիտությունս՝ այս տարի ևս տեսնելով ձեզանից շատերին այստեղ՝ հայրենասիրական ոգով լի այս գեղեցիկ հանքարդյունաբերական տարածքում», – կիրակի օրը հավաքվածներին դիմելիս ասաց Լը Պենը։

«Ազգային միավորում» (Rassemblement National) կուսակցության պատգամավոր և խոսնակ Լորան Ժակոբելին հայտնեց, որ իր կարծիքով՝ պարզ է, թե ինչու է կուսակցությունը շահել տեղացիների համակրանքը։

«Պա-դը-Կալե տարածաշրջանը նախկինում հանքարդյունաբերական կենտրոն էր, որտեղ մարդիկ քրտնաջան աշխատում էին, վճարում հարկեր և ամեն ինչ տալիս Ֆրանսիային՝ ընտանիքներին պահելու և տներ կառուցելու համար։ Սակայն նրանք դաժան հիասթափություն ապրեցին գլոբալացման և հանրային ծառայությունների ձախողման պատճառով։ Այստեղ մենք հասկացանք, որ ինքնիշխանությունը նշանակություն ունի, որ հայրենիքն ու ազգը կարևոր արժեքներ են», – ասաց նա։

«Ահա թե ինչու Մարին Լը Պենը շահեց ընտրողների համակրանքը. քանի որ նա ապացուցում է, որ ինքնիշխանությունն ու վերաարդյունաբերականացումը իրագործելի նպատակներ են»։

Թեև Ժորդան Բարդելլան, ով պայքարում է Ֆրանսիայի հաջորդ վարչապետի պաշտոնի համար, կիրակի օրը ելույթ չունեցավ հավաքվածների առջև, Լը Պենը կազմակերպեց, որ աջակիցները նրա համար երգեն «Ծննդյան օրվա» երգը։ Սա միասնության դրսևորում էր՝ ի հեճուկս «Ազգային միավորման» երկու առաջատար գործիչների միջև հնարավոր լարվածության մասին շրջանառվող լուրերի։

Ի՞նչ են մտածում տեղացիները «Ազգային միավորման» մասին

Լը Պենի համար հանգստյան օրերը հագեցած էին. նախքան կիրակի օրը Հենին-Բոմոն մեկնելը, նա շաբաթ օրը ծովափնյա Լը Տուկե քաղաքում փակ ձևաչափով քաղաքական հանդիպում է ունեցել իր կուսակցության պատգամավորների հետ։

Սակայն տեղացիների համար Լը Պենի այցը օրակարգի միակ իրադարձությունը չէր. կիրակի օրը տեղի էր ունենում նաև քաղաքի ամենամյա «լվերի շուկան» (հին իրերի վաճառքի տոնավաճառը)։ Թեև Լը Պենի շքերթը չեղարկվել էր «եղանակային պայմանների» պատճառով, տեղացիներն ու հարևան քաղաքների բնակիչները մե «Ազգային ճակատի» (որին հաջորդեց «Ազգային միավորումը») հիմնադիր Ժան-Մարի Լը Պենը պարբերաբար իրավական խնդիրների էր բախվում ռասիզմի, ատելության խոսքի և Հոլոքոստի ժխտման մեղադրանքներով։ Կուսակցության ղեկավարությունը ստանձնելուց ի վեր նրա դուստրը՝ Մարին Լը Պենը, զգալի ջանքեր է գործադրել՝ բարելավելու կուսակցության վարկանիշն ու ընկալումը թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում՝ փորձելով այն տարանջատել հոր թողած ժառանգությունից։

Անցյալ շաբաթ «Ազգային միավորում» կուսակցությունը հայտնվեց քննադատության կիզակետում, երբ ֆրանսիական «Midi Libre» տարածաշրջանային թերթը հրապարակեց 2025 թվականի նոյեմբերին նկարահանված մի տեսանյութ։ Դրանում պատկերված էին Կարկասոնի քաղաքային ոստիկանության մի քանի աշխատակիցներ, որոնք գիշերային պարեկության ընթացքում ռասիստական ​​և սեքսիստական ​​բնույթի, ինչպես նաև դավադրության տեսություններին առնչվող արտահայտություններ էին անում։

Թեև տեսանյութի հայտնվելը լայն արձագանք գտավ ողջ Ֆրանսիայում, կուսակցության տեղական աջակիցները նշում էին, որ կա՛մ չեն լսել դրա մասին, կա՛մ էլ մեծ նշանակություն չեն տվել դրան։

«Չեմ կարծում, թե Մարին Լը Պենի օգտին քվեարկելը մեզ ռասիստ է դարձնում», — արձագանքեց Անտուանը՝ «Ազգային միավորում» (Rassemblement National) կուսակցության 19-ամյա ակտիվիստը, ով հարցին ի պատասխան՝ չմեկնաբանեց տեսանյութի մանրամասները։

Մինչդեռ տեղի բնակիչներից շատերը, օրինակ՝ ոստիկան Լորանը, հայտնեցին, որ վճռականորեն պաշտպանում են Լը Պենին։ Նրա համար Լը Պենը համապատասխանում է նախագահի իդեալական կերպարին՝ «մեկը, ով առաջնահերթություն է տալիս ազգային շահերին և պայքարում է ժողովրդի համար»։

Լիլում աշխատող տեղացի Կատրինի կարծիքով՝ տեղական իշխանությունները լավ աշխատանք են կատարում՝ քաղաքը անվտանգ և մաքուր պահելու, ինչպես նաև թե՛ երիտասարդների, թե՛ տարեցների համար բազմազան զբաղմունքներ ապահովելու ուղղությամբ։

Բնակիչներից շատերը դրական գնահատեցին նաև տեղական հարկային դրույքաչափերը. տեղական խորհուրդը բազմիցս նվազեցրել է շենքերի համար սահմանված համայնքային գույքահարկի դրույքաչափը։

Երբ հարց բարձրացվեց Մարին Լը Պենի՝ 2027 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, տեղացիներից շատերը հայտնեցին, որ սատարում են նրան, սակայն կա՛մ ձեռնպահ մնացին ազգային մակարդակով նրա քաղաքական առաջարկները մեկնաբանելուց, կա՛մ նշեցին, որ տեղյակ չեն մանրամասներին։

Վերջերս թոշակի անցած մի բնակիչ, ով վերջին 25 տարիներին ապրում է Էնեն-Բոմոնում և  անանուն մնալու պայմանով, ասաց, որ «Ազգային միավորումն» անում է հնարավոր ամեն ինչ՝ տեղացիների վրա «տպավորություն թողնելու» համար։

«Այստեղ բազմաթիվ բիզնեսներ ղեկավարվում են ալժիրցիների, մարոկկացիների և թունիսցիների կողմից։ Ոմանք կարծում են, թե եթե «Ազգային միավորումը» հաղթի ընտրություններում, բոլոր արաբները կհեռանան, բայց մենք ֆրանսիացի ենք, ունենք ֆրանսիական անձնագրեր, և մեզանից շատերը երկքաղաքացիություն ունեն»։

«Գիտեմ, որ հարևաններիցս շատերը քվեարկում են «Ազգային միավորման» օգտին, բայց ես աչք եմ փակում դրա վրա»։ «Մենք գիտենք՝ ինչպես ապրել միասին այստեղ՝ որպես համայնք», – ասաց նա։

Սանայի՝ իսպանա-մարոկկացի տեղացի գործարարի համար Մարին Լը Պենի առաջարկը՝ հանրաքվե անցկացնել հիջաբն արգելելու նպատակով բոլոր հանրային վայրերում, այնպիսի միջոցառում չէ, որին նա կարող է կողմ լինել։

«Ես գլխաշոր չեմ կրում, բայց այլ կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից դեմ եմ նման միջոցառմանը», – ասաց նա։

Մինչդեռ հանքարդյունաբերական շրջանի հակաֆաշիստական ​​խմբավորման (Collectif Anti-Fasciste du Bassin Minier) ակտիվիստները կիրակի օրը բողոքի պաստառ էին փակցրել Էնեն-Բոմոնի (Hénin-Beaumont) երկաթուղային կայարանի մոտ։

Ակտիվիստ Լյուդիվինը հայտնեց, որ Մարին Լը Պենի ընտրատարածքում կան բազմաթիվ բնակիչներ, ովքեր «հաստատակամորեն դեմ են ծայրահեղ աջերին»։

«Մենք գտնվում ենք հետարդյունաբերական լքված տարածքներում, որտեղ գործազրկությունն աճում է, ուստի արագորեն տարածվում է այն թեզը, թե այս ամենի պատճառը «Ազգային միավորման» (National Rally) կողմից մատնանշվող «քավության նոխազներն» են», – ասաց նա։

Մեկ այլ ակտիվիստ՝ Լորանսը, ընդգծեց. «Այն փաստը, որ «Ազգային միավորումը» իշխանության ղեկին է, չի վերացնում այն ​​իրողությունը, որ շատ մարդիկ դժգոհ են. նրանք կարող են պարզապես լռել, վախենալ կամ չիմանալ, թե ինչպես արտահայտել իրենց ընդդիմությունն ու դիմադրությունը այդ կուսակցության քարոզած սարսափելի և վտանգավոր գաղափարներին»։

Երբ տեղացի գործարարներից մեկին հարցրին «Ազգային միավորման» մասին իր կարծիքը, նա հրաժարվեց խոսել՝ նույնիսկ անանուն մնալու պայմանով, քանի որ վախենում էր, որ կարող է «խնդիրներ» ունենալ տեղական իշխանությունների հետ։