Սեպտեմբերի 13-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 16։20-ի սահմաններում «ՈՒԱԶ 31512» մակնիշի ավտոմեքենան Վայքի վարչական տարածքում Զոմայի Սուրբ տանող ճանապարհին գլխիվայր շրջվել է։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, մեկ հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։



Բաց մի թողեք
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. Լուսանկար
Մուսալեռում բախվել են «BMW», «Nissan», «Toyota», մեքենաներց մեկն էլ՝ ավտոցիստեռների, մի մարդու տեղափոխել են հիվանդանոց. Լուսանկար
Փլուզում՝ «Աղի լճի» մոտ․ մարդ է կյանքից զրկվել, ի՞նչ է եղել