Սեպտեմբերի 14-ին՝ Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը։ Գիտաժողովը կանցկացվի աստղադիտարանի 80-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում։
Այս մասին տեղեկացնում են աստղադիտարանից։
«Բյուրականի աստղադիտարանի 80-ամյակը կարևոր հոբելյան է ոչ միայն աստղադիտարանի, այլև Հայաստանի աստղագիտության պատմության համար։
Ութ տասնամյակ շարունակ աստղադիտարանը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանում և աշխարհում աստղագիտության զարգացման գործում՝ ձևավորելով գիտական հարուստ ժառանգություն և միջազգային ճանաչում ունեցող հետազոտական ավանդույթներ»,- նշվում է աստղադիտարանի տարածած հաղորդագրությունում։


Բաց մի թողեք
Աշակերտների տեղափոխման փողը տվել են, բայց ասում են՝ դպրոցի փակման որոշումը չկա
Քննություններից բացի՝ մոտիվացիոն նամակ ու հարցազրույց․ ինչ է փոխվելու բուհերի ընդունելության կարգում
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. Լուսանկարներ