16/09/2026

EU – Armenia

2-ամյա երեխան ընկել է ջրի տարայի մեջ, ջրահեղձ եղել. բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը

Սեպտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայանի, իսկ հետո արդեն Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել 2-ամյա տղայի կյանքը։

Այդ օրը հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայան ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ, և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»։

Շտապօգնության բժիշկները հասել են կանչի վայր, որտեղ նախ երեխային անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ էլ տեղի բժիշկներն են համապատասխան օգնություն ցուցաբերել:

Երեխան տղա է, անունը Նարեկ, որի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Դեպքի մասին արդեն ոստիկանությունում բացատրություն է տվել երեխայի 34-ամյա մայրը։