Սույն թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամներն ընտրեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամներին։
ՀՀ ԳԱԱ նոր կանոնադրության համաձայն՝ ՀՀ ԳԱԱ նախագահությունը կազմված է լինելու 11 անդամից։ ՀՀ նախագահը՝ նախագահության նախագահ, 2 անդամ առաջադրում է կառավարությունը և 8 անդամ ընտրում է ԳԱԱ ընդհանուր ժողովը՝ ԳԱԱ կազմից։

Գիտական խորհուրդը կազմված է 25 անդամից։ Խորհրդի նախագահը ՀՀ ԳԱԱ նախագահն է։ Ի պաշտոնե Խորհրդի կազմում ընդգրկվում են ԳԱԱ փոխնախագահները, ակադեմիկոս-քարտուղարը և բաժանմունքների ղեկավարները։ Խորհրդի մյուս անդամներն ընտրվում են ԳԱԱ ընդհանուր ժողովում ԳԱԱ անդամների կազմից՝ Ակադեմիայի նախագահի ներկայացմամբ։ Խորհրդում կարող են ներառվել նաև այլ գիտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտնականներ՝ մինչև 3 անձ։
ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ ընտրվեցին Գեղամ Գևորգյանը, Բրյուս Պողոսյանը, Հայկ Սարգսյանը, Արթուր Իշխանյանը, Արսեն Առաքելյանը, Մարինա Աղայանը, Աննա Մկրտչյանը և Պավել Ավետիսյանը։
ՀՀ ԳԱԱ գիտական խորհրդի անդամներ ընտրվեցին Գևորգ Դանագուլյանը, Սոֆիյա Այդինյանը, Արա Ավագյանը, Լիլիթ Սահակյանը, Ժիրայր Վարդանյանը, Կարեն Ղազարյանը, Սարգիս Աղայանը, Վազգեն Մելիքյանը, Լենսեր Աղալովյանը, Աշոտ Հարությունյանը, Արամ Սահարյանը, Դավիթ Հայրապետյանը, Գագիկ Ղազինյանը, Գևորգ Պողոսյանը և Արարատ Աղասյանը։


Բաց մի թողեք
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին․ ինչ են պահանջում
Շատ պարզ մեկ հարցի պետք է պատասխանել՝ ութ տարում դուք ի՞նչ եք արել, որ այդ խնդիրները չլինեին
Քաղցրաշենի մանկապարտեզում աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են օձերի պատճառով