Իսրայելի վարչապետ Բենհամին Նեթանյահուի՝ ՄԱԿ-ի ամբիոնից Թուրքիայի նախագահի հասցեին հնչեցրած կոշտ ելույթը բոռւն արձագանքել է ստացել։
Նա, մասնավորապես, քննադատելով Կատարին և Թուրքիային, պնդել է, թե մի քանի օտարերկրյա երկրներ միլիարդներ են ծախսել Իսրայելի դեմ ստեր տարածելու վրա։
Բացի այդ, նրա խոսքով, հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո Կատարը հյուրընկալել է «ՀԱՄԱՍ-ի մսագործներին»։
Նեթանյահուն նաև հայտարարել է, որ Էրդողանը ևս հյուրընկալում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին՝ Թուրքիային անվանելով ևս մեկ երկիր, որը սուտ և ատելություն է տարածում։
«Էրդողանը բռնակալ է, նա սպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը թաքցնում է իր երկրի տարածքում, հետապնդում է ընդդիմությանը, բանտերը լցնում է լրագրողներով»,-նշել է Իսրայելի վարչապետը։

Բաց մի թողեք
Գուցե մենք չափն անցանք․ Թրամփն Իրանի մասին
Եվրամիությունը Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կայա Կալլաս
ԱՄՆ-ն և Եվրոպան Ուկրաինայում հակամարտության կարգավորման համատեղ առաջարկ մշակելու քայլեր են ձեռնարկում