ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովի բացման ընթացքում ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության վիճակին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։
Նա, մասնավորապես, խոսել է Կառավարության հրապարակած այն զեկույցի մասին, որը վերաբերում է Եկեղեցում առաջացած ճգնաժամին և դրա հաղթահարման հնարավոր ուղիներին։
Տեր-Խաչատուրյանի գնահատմամբ՝ Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, իսկ իշխանությունների կողմից ճնշումների է ենթարկվում նաև ազգային ինքնությունը պահպանող կառույցների գործունեությունը։
«Հայաստանում ժողովրդավարությունը նահանջում է։ Հատուկ պայքար է իրականացվում ինքնությունը պաշտպանող կազմակերպությունների դեմ, որոնց շարքում առաջնային դեր ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին»,- ասել է նա։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահի խոսքով՝ գործող իշխանությունն արդեն հատել է բոլոր «կարմիր գծերը»։
Տեր-Խաչատուրյանը նաև մտահոգություն է հայտնել Վեհափառ Հայրապետի նկատմամբ հնարավոր հետագա գործողությունների վերաբերյալ՝ նշելով․ «Հուսամ՝ չեն հասնի Վեհափառի ձերբակալման հարցին»։


Բաց մի թողեք
Ուշագրավ մի հանգամանք կա
Եկեղեցուն վերաբերվող հայտնի զեկույցը, ասել, թե խայտառակ մի բան է, հավասար է ոչինչ չասելուն
Պահանջում ենք ՀՀ դատախազությունից և Հակակոռուպցիոն կոմիտեից՝ իրավական գնահատական տալ․ «ՀայաՔվե»