25/09/2026

EU – Armenia

Մակրոնը որոշեց զորք և զինտեխնիկա ուղարկել․ ի՞նչ է կատարվում

Ֆրանսիան զինվորականներ, ռադիոլոկացիոն և պաշտպանական համակարգեր կուղարկի Սաուդյան Արաբիա՝ Յանբու նավահանգստում գտնվող նավթավերամշակման գործարանը և խողովակաշարը պաշտպանելու համար, հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա նշել է, որ որոշումը համաձայնեցված է եղել Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ, և որ Փարիզը «չի խառնվում որևէ հակամարտության»։

«Մենք ռազմական ռեսուրսներ կուղարկենք, այսինքն՝ զինվորականներ, ռադիոլոկացիոն և պաշտպանական համակարգեր՝ այս օբյեկտը պաշտպանելու համար», – ասել է Ֆրանսիայի առաջնորդը։

Հավելենք, որ Յանբու նավահանգիստը կենսական դեր է խաղում Սաուդյան Արաբիայի նավթի և նավթամթերքի՝ Եվրոպա մատակարարման գործում՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։

Նավթախողովաշարի գործունեությունը դադարեցվել է սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո և վերսկսվել է սեպտեմբերի 22-ին։