Միլլի Մեջլիսի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի հանձնաժողովը, իր լիազորությունների շրջանակներում, ուսումնասիրել է վերջին օրերին Թուրքիայի կողմից Ադրբեջանի դեմ իրականացված տեղեկատվական արշավը։
Այս մասին, ինչպես փոխանցում է ադրբեջանական ԶԼՄ-ները, ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ։
Ընդգծվում է՝ մշտադիտարկումը բացահայտել է, որ արշավի նպատակն է վնասել Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերություններին, մոլորեցնել հանրությանը, խթանել պետության և նրա ինստիտուտների նկատմամբ անվստահությունը և սրել հասարակության մեջ բևեռացումը։
«Արշավն իրականացվում է համակարգված եղանակով՝ օգտագործելով թիրախային գովազդ և իրական ու կեղծ սոցիալական ցանցերի հաշիվներ։ Ցավոք, ադրբեջանական և թուրքական հասարակություններում, որոնք միշտ հետևել են «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին, որոշ անհատներ ընկել են այս նենգ արշավի հետևից։ Եվ չնայած նման գործողությունները ենթադրում են իրավական պատասխանատվություն թուրքական օրենսդրության համաձայն, արշավը շարունակվում է։
Նաև պետք է նշել, որ համակարգված տեղեկատվական արշավին մասնակցողների մասին տեղեկատվությունը կտրամադրվի Ադրբեջանի Հանրապետության համապատասխան պետական մարմիններին։
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի քաղաքացիներին և Թուրքիայում մեր եղբայրներին զգոն լինել և չընկնել ապատեղեկատվության ծուղակը», – ասվում է հայտարարության մեջ։

Բաց մի թողեք
Հարցվածների 80%-ը Տիգրանաշենը համարում է հայկական բնակավայր
ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին տրամադրել է հերթական համարներ
Ի՞նչ է կատարվում Բաքվում