Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12։50-ի սահմաններում պարեկները ծառայություն կատարելիս Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ նկատել են, որ կարապ է շրջում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարապին անվտանգ բռնելու համար երթևեկությունը դադարեցվում է, ինչից հետո պարեկներին ու քաղաքացիներին հաջողվում է բռնել կարապին ու տեղափոխել կենդանաբանական այգի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կարապը պատկանում է Երևանի կենդանաբանական այգուն, անունն էլ «Թաթա» է։



Բաց մի թողեք
Մարդկանց կալանքի էլ չե՞ն տանի․ ի՞նչ է առաջարկում Կառավարությունը
Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել Էջմիածին-Երևան երթուղու մասին
ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է TRIPP նախագծին վերաբերող փաթեթը