Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ հնարավոր է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։ Պատճառը՝ Սլովակական Ազգային կուսակցության ներսում ի հայտ եկած խնդիրներն են։
Ֆիցոն ասել է, որ եթե ՍԱԿ կուսակցության նախագահ Անդրեյ Դանկոն եւ այդ կուսակցությունից կառավարության կազմ մտած Թոմաշ Տարաբոն ուշքի չգան, ապա լիովին հնարավոր է, որ առաջիկա հունվարին կարող են անցկացվել խորհրդարանի արտահերթ ընտրություններ։
Պատճառը՝ Սլովակիայի խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի մասին օրենքի ընդունման պրոցեսում ի հայտ եկած քաղաքական-կուսակցական խնդիրներն են։
Նշենք, որ Սլովակիայում կառավարությունը հենվում է խորհրդարանի 150 պատգամավորներից 79-ի ձեւավորած եռակուսակցական կոալիցիայի վրա, որտեղ մտնում են վարչապետ Ֆիցոյի կուսակցությունը եւ եւս երկու կուսակցություն՝ ներառյալ նաեւ ՍԱԿ-ը։


Բաց մի թողեք
Բրյուսելն ընդունել է Իսրայելի հետ առևտրային համաձայնագիրը կասեցնելու վերաբերյալ խնդրագիրը
Եվրոպային սպառնում է ճգնաժամի տարածման վտանգ, եթե պարտատոմսերի շուկայում անկայունությունը շարունակվի
ԵՄ մայրաքաղաքները 2027 թվականին դիտարկում են միգրացիոն պայմանագրի համապարփակ վերանայման հնարավորությունը