29/09/2026

EU – Armenia

Իրանի առաջարկներին ԱՄՆ-ի պատասխանը կփոխանցվի Կատարի միջոցով․ Արաղչի

Թեհրանը քննարկումների հերթական փուլն է անցկացրել կատարցի միջնորդների հետ՝ կապված ԱՄՆ-ին ներկայացվելիք գաղափարների հետ, ընդ որում՝ Վաշինգտոնի վերջնական պատասխանը Իրանին կփոխանցվի հենց այդ միջնորդներով, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Երկուշաբթի օրը Նյու Յորքում իրանցի լրագրողների հետ զրույցում Արաղչին նշել է, որ քննարկումները կենտրոնացած են եղել այն գաղափարների վրա, որոնք Կատարը պետք է ներկայացնի ամերիկյան կողմին, ինչից հետո Իրանը կստանա Վաշինգտոնի պատասխանը։

«Այսօր մենք կրկին հանդիպեցինք և բանակցություններ վարեցինք կատարցի միջնորդների հետ՝ քննարկելով որոշ գաղափարներ, որոնք նրանք կներկայացնեն ամերիկյան կողմին, իսկ այնուհետև ամերիկյան կողմի վերջնական պատասխանը կփոխանցվի մեզ»,- ասել է Արաղչին։