01/10/2026

EU – Armenia

Տեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում են

Սոցցանցում տարածվում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալում մի տղամարդու։

Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են թմրամիջոցի փաթեթներ։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը մեր ամենօրյա աշխատանքն է, որը շարունակվելու է նույն հետևողականությամբ»,-նշել է նա։