01/10/2026

EU – Armenia

2027 թ. պետական բյուջեի նախագիծը, որը խոստանում է լարված ֆինանսական տարի

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը խոստանում է լարված ֆինանսական տարի՝ հսկայական ծախսերով և միլիարդավոր դրամների հասնող դեֆիցիտով։

Համախմբված և պետական բյուջեի հիմնական թիվը

Համաձայն նախագծի՝ ՀՀ 2027 թվականի համախմբված բյուջեն գնահատվում է հետևյալ կերպ.
Եկամուտներ (առանց միջբյուջետային փոխանցումների)՝ 3,829.9 մլրդ դրամ,
Ծախսեր (առանց միջբյուջետային փոխանցումների)՝ 4,298.1 մլրդ դրամ,
Դեֆիցիտ (պակասուրդ)՝ 468.2 մլրդ դրամ:

Ինչ վերաբերում է զուտ պետական բյուջեին, ապա այն հաստատվել է հետևյալ համամասնություններով.

Եկամուտների գծով՝ 3,603,802,675.1 դրամ,
Ծախսերի գծով՝ 4,071,984,639.0 դրամ,
Դեֆիցիտը (պակասուրդը)՝ 468,181,963.9 դրամ:

Համայնքների 2027 թվականի բյուջեները (ներառյալ պետբյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները) եկամուտների և ծախսերի գծով կխմբավորվեն և կկազմեն 417.6-ական մլրդ դրամ:

Որտեղի՞ց կլրացվի բյուջեի դեֆիցիտը

468.1 մլրդ դրամը գերազանցող պակասուրդի ֆինանսավորման համար կառավարությունը ստիպված է լինելու միջոցներ ներգրավել հետևյալ աղբյուրներից.
Ներքին աղբյուրներ՝ 187,513,297.8 հազար դրամ,
Արտաքին աղբյուրներ՝ 280,668,666.1 հազար դրամ:

Պետբյուջեի եկամուտների կառուցվածքը

Ըստ ձևավորման աղբյուրների դասակարգման՝ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները (3,603.8 մլրդ դրամ) բաշխվելու են հետևյալ կերպ.
Հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 3,462,722,200.8 հազար դրամ,
Այլ եկամուտներ՝ 126,918,769.9 հազար դրամ,
Պաշտոնական դրամաշնորհներ՝ 14,161,704.4 հազար դրամ:

Գնաճի թիրախը և ԿԲ-ի դերը 

Նախագծով սահմանվել է նաև դրամավարկային քաղաքականության ուղղությունը. Կենտրոնական բանկին հանձնարարվել է 2027 թվականի ընթացքում որոշումներ կայիս առաջնորդվել 12-ամսյա գնաճի 3 տոկոս նպատակային ցուցանիշով՝ պահպանելով ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքը:

Կառավարությունն ու Կենտրոնական բանկը բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն իրականացնելու են բացառապես «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքով սահմանված կարգով: