Սեպտեմբերի 27-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ երեխային փողոցում ծեծի են ենթարկել, և նա շտապօգնության ավտոմեքենայով «գլխի թեթև բաց վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա Ա. Գ.-ն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ապարանի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 59 շենքում գտնվող թենիսի խաղասենյակում՝ դուռը չփակելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա Դ. Ղ.-ն ընկերոջ՝ Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա Վ. Ե.-ի հետ ծեծի են ենթարկել Ա. Գ.-ին՝ գլխի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։

Բաց մի թողեք
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել «Այրարատ» կինոթատրոնի անշարժ գույքի վրա
Վերցրել է անձնագրերը, ստիպել սեռական հարաբերություններ ունենալ. օտարերկրացիները ՀՀ-ում զբաղվել են թրաֆիքինգով
Եթե Արծրուն Մարգարյանի կամ Խոռխոռունու սպանությունը բացահայտվել է 27 տարի անց, ինչո՞ւ մինչ այս հնարավոր չէր