Ռուսաստանը հետևում է Եվրամիության ռազմական գործունեությանը՝ համապատասխան արձագանքման միջոցառումներ նախապատրաստելու համար։
Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին ասել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական խնդիրների հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Բնականաբար, ամենաուշադիր կերպով հետևում ենք ԵՄ ռազմական գործունեությունը և դրանից բխող մեր երկրի համար ռիսկերը՝ համապատասխան արձագանքման միջոցառումներ նախապատրաստելու համար», – ասել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ այս սեպտեմբերի վերջին Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների նիստում հաստատվել են մի շարք համաեվրոպական պաշտպանական նախագծեր (անօդաչու թռչող սարքերի հարցով եվրոպական նախաձեռնություն, ծովային պաշտպանության համակարգի ստեղծում, տիեզերական հետախուզություն, ԱՄՆ-ից անկախ հակահրթիռային պաշտպանության համակարգ և սահմանների ամրապնդում):


Բաց մի թողեք
Չեխիան դիտարկում է իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը՝ օգտվելով SAFE ծրագրի միջոցներից
Ռուսաստանը ուկրաինական կամուրջներին 109 հարված է հասցրել․ Վլադիմիր Զելենսկի
Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասին. Լուսանկար