Պակիստանը միացել է Սաուդյան Արաբիայի ռազմական արշավին՝ ընդդեմ Եմենում հութիների, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրին։
Պակիստանի բարձրաստիճան զինվորական պաշտոնյան հայտարարել է, որ երկրի զինված ուժերի կործանիչները հարվածներ կհասցնեն հութիների դիրքերին։
Այսպիսով, Իսլամաբադը, որը նախկինում հայտարարել էր Սաուդյան Արաբիային աջակցելու մասին, կարող է ուղիղ մասնակցել եմենցի հութիների դեմ ռազմական գործողություններին։ Գործողությանը Պակիստանի ռազմաօդային ուժերի մասնակցության մասշտաբի մանրամասները դեռևս չեն տրամադրվել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել էր Թուրքիայի և Պակիստանի կողմից Սաուդյան Արաբիային ռազմական աջակցության հնարավորությունը։
«Կարծում եմ՝ նրանք ցանկանում են օգնել Սաուդյան Արաբիային։ Եվ կարծում եմ՝ դա հրաշալի է», – ասել է Թրամփը՝ պատասխանելով Մեքքայի համաձայնագրի պայմաններով Սաուդյան Արաբիայում թուրքական և պակիստանյան ուժերի հնարավոր տեղակայման մասին հարցին։
Երկուշաբթի օրը Անկարան և Իսլամաբադը որոշել են ապահովել համաձայնեցված ռազմական ուժերի և միջոցների արագ տեղակայումը Սաուդյան թագավորությունում։
Հիշեցնենք՝ Մեքքայի համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի կողմից։ Այն սահմանում է, որ երկրներից որևէ մեկի վրա հարձակումը կհամարվի ագրեսիայի ակտ համաձայնագրի բոլոր կողմերի դեմ։
Մինչ այս էլ, թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ Անկարան կարող է ռազմաբազա տեղակայել Սաուդյան Արաբիայում՝ Մեքքայի պաշտպանության համաձայնագրի շրջանակներում թագավորությունում իր ռազմական ներկայությունը ընդլայնելու ծրագրերի շրջանակներում։


Բաց մի թողեք
Արքայազն Հարին Ուկրաինա կատարած անակնկալ այցի ժամանակ ասել է․ «Դուք հաղթելու եք»
Էստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը՝ պաշտպանական ընկերության դեմ իրականացված «դիվերսիոն հարձակումից» հետո
Թուրքիայի զինագործական հսկան խաղադրույք է կատարում, որ Ռուսաստանը կհաղթահարի ԵՄ «Գնեք եվրոպականը» ջանքերը