Ստամբուլում յոթհարկանի բնակելի շենքի երեք ստորին հարկ է փլուզվել: Փրկարարները իրականացնում են շենքի բնակիչների տարհանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով TRT հեռուստաալիքին։
Փրկվածների թվում կա 14 տարեկան դեռահաս։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը բավարար է։ Ընդհանուր առմամբ տանը, ըստ մունիցիպալ ծառայությունների տվյալների, գրանցված է 33 բնակիչ։ Թե քանի մարդ է գտնվել շենքում փլուզման պահին, այս պահին անհայտ է, հայտնել է Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը։
Գյուլը նշել է, որ փլուզման պահին բնակարաններում գտնվող մարդկանց փաստացի թիվը կարող է տարբերվել գրանցման տվյալներից։
«Այս պահին մենք պարզել ենք, որ այդ 14 հոգուց երկուսն այստեղ չեն, այլ իրենց հարազատ քաղաքներում։ Հինգ մարդ փրկվել է։ Չորսի հետ հաջողվել է կապ հաստատել։ Փլատակների տակ մնացած ևս երեք մարդու որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- հայտնել է նա։
Նահանգապետն ավելացրել է, որ շենքի փլուզման պատճառները կհետաքննվեն ինչպես դատական, այնպես էլ վարչական կարգով։


Բաց մի թողեք
Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել»
Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել հանուն հակամարտության դադարեցման․ Թրամփը լավատես է
Նոր սարսափելի պատերազմին Պակիստանն էլ միացավ, իսկ Թուրքիա՞ն