Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։
Ելույթից առաջ նա անդրադարձել է Քննչական կոմիտեի վերջին աշխատանքներից մի քանիսին, որոնք տասնամյակներ շարունակ բավական աղմկոտ գործեր են եղել:
Որպես օրինակ նա նշել է Արծրուն Մարգարյանի, Խոռխոռունու սպանությունների բացահայտումներն ու այս համատեքստում ասել, որ 2 հարց է ծագում՝ ինչո՞ւ մինչև 2018 թվականը չէր բացահայտվում, ինչո՞ւ 2018-ից հետո այսքան տարի չէր բացահայտվում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի բոլոր աշխատակիցներին աշխատանքի ու նվիրումի համար, ասել, որ ամենամեծ պահանջն ու ակնկալիքը Քննչական կոմիտեից արդարության զգացողության հասնելն է:

Բաց մի թողեք
Վերցրել է անձնագրերը, ստիպել սեռական հարաբերություններ ունենալ. օտարերկրացիները ՀՀ-ում զբաղվել են թրաֆիքինգով
Փաշինյանն արձագանքեց Մեդվեդևին
Ինչ է ասել Ղալիբաֆը Միրզոյանին, որի մասին հայկական իշխանությունները լռում են