08/10/2026

EU – Armenia

Խոշոր ռազմական գործարք՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև

Հունաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել 4 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա գնելու վերաբերյալ։

ԱՄՆ-Հունաստան ռազմավարական երկխոսության վեցերորդ փուլը տեղի է ունեցել Աթենքում, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մասնակցությամբ։

Հանդիպումների արդյունքներով տարածված համատեղ հայտարարության համաձայն՝ Ռուբիոն և Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը քննարկել են գլոբալ հարցեր և արտահայտել իրենց հանձնառությունը՝ զարգացնելու հարաբերությունները պաշտպանության, առևտրի, ներդրումների և մշակույթի ոլորտներում։

Բացի այդ, Աթենքն ու Վաշինգտոնը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությունը. որոշում է ընդունվել նաև Հունաստանին վաճառել 4 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա՝ ԱՄՆ-ի արտաքին ռազմական վաճառքի (FMS) ծրագրի շրջանակներում։