29/10/2026

EU – Armenia

ԱԺ ծեծուջարդից հետո քրեական վարույթ հարուցվե՞լ է

ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպքից հետո թվում էր, թե խուլիգանության հիմքով վարույթ առնվազն պետք է հարուցված լիներ։ Ուղիղ եթերում պատգամավորներն իրար հարվածում էին, հայհոյում, անգամ աթոռ նետում միմյանց ուղղությամբ։ Դա բավարար չէ, նաև վնասում էին ԱԺ գույքը, որը պետական գույք է համարվում։

ՀՀ գլխավոր դատախազությանը հարցրել ենք, թե արդյո՞ք որևէ վարույթ կա հարուցված։

«Դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ»,- հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։