Լեհաստանը Ուկրաինային կփոխանցի խորհրդային արտադրության երկու ՄիԳ-29 կործանիչ և զինամթերք։
«Դա տեղի կունենա շուտով։ Որոշումն արդեն կայացված է, և երկու ՄիԳ-29 կփոխանցվեն»,- հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարության ռազմավարության և պաշտպանական պլանավորման վարչության տնօրեն Դարիուշ Լուկովսկին։
Ըստ թերթի՝ կործանիչներից մեկն այլևս պիտանի չէ թռիչքների համար և սպառել է իր շահագործման ժամկետը, մինչդեռ երկրորդը գտնվում է պիտանի վիճակում։
Կործանիչներից բացի, ակնկալվում է, որ Լեհաստանը Ուկրաինային կտրամադրի 155 մմ և 152 մմ տրամաչափի հրետանային արկեր, F-16 կործանիչներում տեղադրված վեցփողանի թնդանոթների համար նախատեսված արկեր, նաև «Piorun» տիպի կարճ հեռահարության զենիթային հրթիռներ։


Բաց մի թողեք
Արդյոք ֆոն դեր Լայենի առաջարկած՝ Կանադայի համար նախատեսված «ասոցացված անդամակցության» գաղափարն արդեն տապալվե՞լ է
Մարկ Քարնին այն «հերոսը» չէ, որի մասին կարծում են եվրոպացիները
Իսպանիայի ծայրահեղ աջերը՝ որպես «նոր փանկ»