01/11/2026

EU – Armenia

Գեղարքունիքում բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ. Լուսանկար

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ 

Ժամը 08։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և «Զիլ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Blog Image