Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում կմեկնարկեն 2027 թ. պետբյուջեի նախագծի նախնական քննարկումները, որոնց մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ներկայացրած նախագծով՝ 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ, ծախսերը՝ 4 տրիլիոն 72 միլիարդ դրամ։
Պետբյուջեի եկամուտների հիմնական մասը՝ 3 տրիլիոն 462.7 միլիարդ դրամը, նախատեսվում է ապահովել հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին։
Բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար նախատեսվում է ներգրավել շուրջ 187.5 միլիարդ դրամ ներքին և 280.7 միլիարդ դրամ արտաքին աղբյուրներից։
Կառավարության կանխատեսմամբ՝ 2027 թվականին տնտեսական աճը կկազմի 5.8 տոկոս։
Բյուջեի նախագծի քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում կշարունակվեն մինչև նոյեմբերի 11-ը, իսկ խորհրդարանի լիագումար նիստում նախագիծը կքննարկվի նոյեմբերի 17-ից մեկնարկող նիստերի ընթացքում։


Բաց մի թողեք
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ են․ որ համայնքում ով կգլխավորի ՔՊ-ի նախընտրական ցուցակը. Լուսանկարներ
Կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը․ ինչ է հայտնի