Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Երեկ Նիկոլ Փաշինյանն իր վարչախմբի հետ Արաբկիրում խաշ էր ուտում։ Ըստ էության՝ հերթական բեմադրված տեսարանը, որն ավելի շատ բան է ասում այս իշխանության քաղաքական մտածողության մասին, քան իրենք կուզենային։
Բուլվարային մտածողության, լափի գաղափարախոսության ու քաղաքական հեդոնիզմի այս խառնուրդում ամեն ինչ իր տեղում է․ սեփական շրջապատը, ճոխ սեղանը, կերուխումը և հանրային ցուցադրությունը։ Իսկ պետական պատասխանատվությո՞ւնը վաղուց դուրս է մնացել նրանց օրակարգից։
Այս տեսարանների հիմնական ուղերձն այն է, որ իրենք որևէ մտադրություն չունեն փոխելու իրենց ապրելակերպն ու վարքագիծը։ Երկրի խնդիրներն իրենց առօրյան չեն խաթարում, հանրային դժգոհությունը չի խանգարում իրենց հաճույքներին, իսկ իշխանություն լինելը նրանց համար ավելի ու ավելի շատ վերածվում է սեփական հեդոնիզմը բավարարելու հնարավորության։
«ԽԱՇ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»՝ սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը»:



Բաց մի թողեք
Անձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտը
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան. Լուսանկար
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ․ Լուսանկարներ