01/11/2026

EU – Armenia

Պատմական օր է Ֆինանսների նախարարության համար. Վահե Հովհաննիսյան. Լուսանկար

ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել ու հայտնել, որ պատմական օր է Ֆինանսների նախարարության համար:

«Ստորագրվեց կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի (GFMIS) ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ:

Շնորհավորում եմ մեզ բոլորիս և շնորհակալ եմ բոլորին ում շնորհիվ այս հսկայական աշխատանքը ունեցավ այս կարևոր միջանկյալ արդյունքը»,- գրել է Հովհաննիսյանը: