Հունգարիայում նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կրտսեր եղբորը՝ ձեռնարկատեր Արոն Օրբանին են ձերբակալել։
Նրա ընկերությունում, որն օգնել է Վիետնամի քաղաքացիներին մուտքի վիզաներ ստանալ, խուզարկություն է իրականացվել՝ անօրինական միգրացիային աջակցելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Իրավապահ մարմինները նաև փաստաթղթեր են առգրավել։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Վիկտոր Օրբանի եղբայրը՝ Արոն Օրբանը, կալանավորվել է մարդկանց անօրինական տեղափոխմանը (մարդկանց մաքսանենգությանը) մասնակցելու կասկածանքով։ Հունգարացի քաղաքական գործիչ Պետեր Մագյարը սոցիալական ցանցերում գրել է, որ Ակտիվների վերադարձման և պաշտպանության ազգային գրասենյակը և Հետաքննությունների ազգային բյուրոն ներկայումս քննչական գործողություններ են իրականացնում։
Բուդապեշտում և Պեշտ շրջանի երկու այլ վայրերում իրավապահների կողմից իրականացված գործողությունների ընթացքում մի քանի անձ է ձերբակալվել։ Քննչական գործողությունները թիրախավորել են նախկին վարչապետի եղբորը պատկանող մի առևտրային կառույց՝ մի ընկերություն, որտեղ նախկինում ևս խուզարկություններ էին կատարվել։
Ակտիվների վերադարձման և պաշտպանության ազգային գրասենյակի ղեկավար Աննա Ունգերը, պատասխանելով Telex առցանց լրատվամիջոցի հարցմանը, ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է Արոն Օրբանի հնարավոր ձերբակալության մասին լուրերը՝ խոստանալով լրացուցիչ տեղեկություններ տրամադրել ավելի ուշ։ Նշվել է, որ մարդկանց անօրինական տեղափոխման գործով հետաքննության շրջանակներում իրականացվել են խուզարկություններ, և ձերբակալվել են մի քանի անձինք, սակայն վերջիններիս ինքնությունը չի բացահայտվում։



Բաց մի թողեք
ԵՄ ներկայացուցիչները բանակցությունների համար կմեկնեն Աբու Դաբի. Եվրահանձնաժողովը հաստատել է
Մերցը պատրաստ է զրուցել Պուտինի հետ
UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը