Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ պատրաստ է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե նա մասնակցի Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովին։
Հագենում քաղաքացիների հետ հանրային երկխոսության ժամանակ լրագրողը Մերցին հարցրել է, թե արդյո՞ք նա կարող է հանդիպել Պուտինի հետ դեկտեմբերին, հայտնում է Westfalenpost-ը։
Ի պատասխան՝ կանցլերն ասել է, որ չի խուսափի նման հնարավորությունից, եթե Պուտինը մասնակցի G20-ին։
«Հյուրընկալող կողմը միշտ իրավունք ունի հրավիրել լպետությունների և կառավարությունների լրացուցիչ ղեկավարների։ Եվ, որքանով մենք գիտենք այս պահին, Թրամփը հրավիրել է Պուտինին… Եթե նա այնտեղ լինի, ես երբեք չեմ խուսափի նրա հետ խոսելու հնարավորությունից», – ասել է կանցլերը։
Նա հավելել է, որ ներկայումս հայտնի չէ, թե արդյոք Պուտինը կմասնակցի G20-ին։ Նրա խոսքով՝ Կրեմլի առաջնորդը դեռ համաձայնություն չի տվել։


Բաց մի թողեք
Հունգարիայում նախկին վարչապետի կրտսեր եղբորն են ձերբակալել. Լուսանկար
ԵՄ ներկայացուցիչները բանակցությունների համար կմեկնեն Աբու Դաբի. Եվրահանձնաժողովը հաստատել է
UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը