10/11/2026

EU – Armenia

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում. Լուսանկար

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու որոշման մասին։

Նա ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ «Պաշտոնական հայտարարություն. ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին» վերնագրով։

Ղազարյանը նշել է, որ նման որոշում է կայացրել երկրպագուների առաջարկից հետո՝ ընդգծելով, որ հայկական ֆուտբոլի զարգացման գործում անհրաժեշտ է համատեղ ջանքերի համախմբումը։

«Սա մեկ մարդու ճանապարհ չէ, սա մեր ընդհանուր գործն է․ միասին հանուն հայկական ֆուտբոլի»,– հայտարարել է նա։

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում