Աբու Դաբիում մեկնարկել են Ուկրաինայի շուրջ բանակցությունները, որոնց մասնակցում են Մոսկվայի, Կիեւի և Վաշինգտոնի պատվիրակությունները։
Կրեմլն ավելի վաղ ընդգծել էր, որ Աբու Դաբիում քննարկումները տեղի են ունենալու բացառապես ռուսական, ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև՝ առանց եվրոպացի պաշտոնյաների մասնակցության։ Այնուամենայնիվ, ԱՄԷ-ի մայրաքաղաք է ժամանել նաև պատվիրակություն Եվրոպայից։
Աբու Դաբիում սկսվել են Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունները՝ Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունների մասնակցությամբ․ այս մասին հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ն և ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
Վլադիմիր Պուտինի օգնական, Մոսկվայի գլխավոր բանակցող Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ հույս ունի՝ բանակցություններում ռուսական պատվիրակության թարմացված կազմը կնպաստի խաղաղության հասնելու ուղղությամբ առաջընթացին։
Կիեւի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունը Վլադիմիր Զելենսկիից լիազորություն է ստացել՝ քննարկելու հակամարտության ավարտին առնչվող բոլոր հարցերը։
Բանակցությունների մեկնարկից առաջ ԱՄՆ բանագնաց, Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն ասել է, որ արդյունավետ երկխոսություն է ակնկալում։ Նա նշել է, որ թեև բանակցություններին մասնակցող կողմերը «մեծ հույզեր» են ապրում, թիմերի դրսևորած քաջությունն արժեքավոր է։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախատեսված ռուսական պատվիրակությունն ընդլայնվել է և դարձել էլ ավելի պրոֆեսիոնալ, ինչը կօգնի առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն. հայտարարել է Մոսկվայի գլխավոր բանակցող Մեդինսկին։
Աբու Դաբիում բանակցային սեղանի շուրջ նստած է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար Գրինկեիիչը․ հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ահա թե ինչ է հայտնի.
▪️ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները Աբու Դաբիում նախատեսված են երկու օրով՝ նոյեմբերի 10-ին և 11-ին․ հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
▪️ Աբու Դաբիում ռուսական բանակցային խումբը բաղկացած է պատվիրակության հինգ անդամից և վեց փորձագետից՝ Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ։
▪️ Ուկրաինական պատվիրակությունը գլխավորում է Ռուստեմ Ումերովը, ով ղեկավարում է Ուկրաինայի պետական գույքի հիմնադրամը (որոշ հրապարակումներում նա նախկինում նշվում էր որպես Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար)։
▪️ Ինչպես նշել է Դմիտրի Պեսկովը, Աբու Դաբիում քննարկումները կենտրոնանալու են անվտանգության երաշխիքների վրա։
▪️ Բանակցային խմբի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ դրանք ուղղված են հետկոնֆլիկտային շրջանի համար մայրցամաքային անվտանգության նոր համակարգի ձևավորման քննարկմանը։
▪️ Մասնակիցները կենտրոնանալու են սպառնալիքների կանխարգելման և տարածաշրջանային կայունության ամրապնդման մեխանիզմների մշակման վրա։
▪️ Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը, թեև չափազանց կարևոր հարց է, այս ավելի լայն քննարկման միայն մի մասն է կազմում և ենթարկվում է հիմնական նպատակին՝ ամբողջ մայրցամաքի համար անվտանգության համապարփակ և անբաժանելի ճարտարապետության ստեղծմանը։


Բաց մի թողեք
Աբու Դաբիում հիմնական բանակցություններից առաջ հանդիպել են Ուկրաինայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները. Լուսանկար
Հունգարիայում նախկին վարչապետի կրտսեր եղբորն են ձերբակալել. Լուսանկար
ԵՄ ներկայացուցիչները բանակցությունների համար կմեկնեն Աբու Դաբի. Եվրահանձնաժողովը հաստատել է