10/11/2026

EU – Armenia

Իսկ դուք ի՞նչ եք անում

«Տաբատը նեղ է, լայն է», «պադյեզդը կեղտոտ է»` հայտնի սկետչի ոգով մենք միշտ ամեն ինչից եւ բոլորից դժգոհ ենք: Բայց դա չի նշանակում, թե ինքներս ամեն ինչ իդեալական ենք անում, եւ մեզնից դժգոհելու առիթներ քիչ կան:

Հրապարակ թերթը գրել է․ Տարիներ շարունակ մեր հանրությունը դժգոհել է, որ ընդդիմությունն ակտիվ չէ, չի պայքարում, ոչինչ չի ձեռնարկում, պառակտված է, «իրար միս են ուտում»: Հիմա, երբ ընդդիմությունը տեղից շարժվել է եւ ինչ-որ բան է սկսել ձեռնարկել, երբ համախմբման նշաններ են ցույց տալիս, եւ վաղեմի թշնամիներն անգամ միմյանց կողքին կանգնում են, որ ինչ-որ բան անեն, էլի մեր հասարակությունը գոհ չէ:

Հիմա նորից լսում ենք` իբր որ իրար հետ հանդիպեցիք, ի՞նչ արդյունք կա: Իբր որ այդ հայտարարությունը տարածեցիք, մետրոյում իրազեկման ակցիաներ արեցիք, բրոշյուրներ բաժանեցիք… ինչի՞ հասաք: Եվ ճանապարհային քարտեզ, կոնկրետ ծրագիր, գործողությունների պլան, ակտիվ քայլեր, արագ արդյունքներ են պահանջում: Պահանջելը, իհարկե, վատ չէ, քննադատելը` նույնպես, դժգոհությունն էլ այս իրավիճակով չբավարարվելու նշան է եւ գործողությունների ստիմուլ:

Բայց ի՞նչ են անում այդ նույն մարդիկ եւ ինչպե՞ս են պատկերացնում այդ ծրագիրը, ի՞նչ քայլերի հաջորդականություն են ենթադրում, ինչպե՞ս են պատկերացնում կոնկրետ իրենց մասնակցությունն այդ պայքարին. բազմոցներին թիկնած` քննադատել, Ֆեյսբուքում մի քանի ստատուս գրել, զայրանալ ու ամեն ինչ փնովել ով ասես, կարող է: Բայց եթե դուք դժգոհ եք այս իրավիճակից եւ փոփոխություններ եք ուզում:

Դեմ եք Հայաստանի Հանրապետության գահավիժմանը եւ կարծում եք, որ մեծ խայտառակություն է Ալիեւի պահանջով սահմանադրություն փոխելը, Տիգրանաշենը հանձնելը, 6 տարի Բաքվի բանտում գերիներ ունենալը… պետք է ցանկացած քայլ խրախուսեք: