Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը:
Արսեն Գևորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին (կամ 20-ի գիշերը) հակակոռուպցիոն կոմիտեի քրեական վարույթի շրջանակում։ Գևորգյանը կալանավորվել էր 2 ամսով:
Ստեփանավանում ՀԿԿ-ի կողմից գործողություններ էին իրականացվել։ Այդ օրը Ստեփանավանում ձերբակալվել էր 14 անձ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն Արսեն Գևորգյանին և «Ուժեղ Հայաստան» կուսակցության այլ անդամների մեղադրում էր կազմակերպված խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու և ընտրակաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթը հարուցվել էր 2026 թվականի հոկտեմբերի 25-ին նշանակված Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին: Արսեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել 2-ամսյա կալանքը:
Այս պահի դրությամբ Արսեն Գևորգյանի մահվան վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական հաստատում չի եղել։ Սակայն նրա պաշտպան Ռոբերտ Խաչատրյանը հաստատեց ցավալի լուրը՝ նշելով, որ օրերս նրան այցելելու ժամանակ առողջական վիճակից գանգատներ չի ունեցել, չի դժգոհել և բժշկական օգնության անհրաժեշտություն չի ունեցել։
«Մեզ հետ զրուցելիս գանգատներ չի ունեցել, համայն թե՝ մեզ ոչինչ չի ասել, չգիտեմ, թե հետագայում ինչ կպարզվի առողջական վիճակի վերաբերյալ»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը՝ նշելով, որ այս պահին երկրում չէ և վերադառնալուն պես ավելի հստակ տեղեկատվություն կտրամադրի իր պաշտպանյալի մահվան վերաբերյալ, երբ մանրամասները ուսումնասիրի։ «Երբ լսեցի նրա մահվան մասին լուրը, շատ վատ զգացի, այս ընթացքում հասցրել էինք մտերմանալ, ընտիր տղա էր, և նրա կորուստը մեծ ցավ է ինձ համար։ Նրան մեղսագրվող արարքը հատուկ չէր նրա տեսակին ու խնդրահարույց էր»,- ցավով նշեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ շարունակվելո՞ւ է արդյոք դատական գործի քննությունը նրա մահից հետո, փաստաբանն ասաց, որ այս պահին դա երկրորդական է, դեռ չի քննարկվել, քանի որ հարազատները պետք է նման ցանկություն հայտնեն։ Երբ կխոսի հարազատների հետ, այն ժամանակ հասկանալի կլինի՝ գործի քննությունը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ։



Բաց մի թողեք
Զինծառայող Տ.Ս․-ի կյանքից հեռանալու դեպքով 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել
Վրաստանում հայտնաբերված, սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդ է տեղափոխվել Հայաստան. Լուսանկար
Կոռեկտ եմ խոսել, ոչ մեկին չեմ թիրախավnրել, չեմ վիրավnրել. Շիրակի մարզպետը՝ ռnւսներին «Իվաններ» անվանելու մասին