Մեր տեղեկություններով՝ հայտնի պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել՝ 2022 թվականին կատարած վիրահատության առիթով։
«Հրապարակ» թերթը գրում է. Մի կնոջ նկատմամբ կրծքագեղձի էսթետիկ վիրահատությունից հետո պացիենտը առողջական լուրջ բարդություններ է ունեցել եւ դիմել է իրավապահներին։ Վարույթ է հարուցվել եւ մեղադրանք է առաջադրվել բժշկին:
Ըստ մեղադրանքի, բժիշկը հետվիրահատական շրջանում իր պարտականությունները պատշաճ չի կատարել, մասնավորապես, ըստ գործի նյութերի՝ չի մշակել կնոջ վերքերը, չի հեռացրել առաջացած թարախային բորբոքումները, ինչի հետևանքով կնոջ առողջությանը ծանր վնաս է հասցվել։ Բժշկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը։
Փորձեցինք կապ հաստատել Ա. Հովհաննիսյանի հետ՝ այս վարույթի վերաբերյալ նրա մեկնաբանությունը ստանալու համար, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։



Բաց մի թողեք
Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր
ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ինչ է կատարվում ԱԺ-ի ծեծկռտուքի գործով
Բացառիկ. ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել