12/11/2026

EU – Armenia

Պատվո պահակախմբի անդամներից մեկն ուշաթափվել է Մակրոնի աչքի առջև

Ելիսեյան պալատի մոտ պատվո պահակախմբի անդամներից մեկն ուշաթափվել է անմիջապես Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի աչքի առջև։

Միջադեպը տեղի է ունեցել Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի ժամանման ընթացքում։

Մակրոնն ու պալատի աշխատակազմը շտապել են օգնության հասնել զինծառայողին, որից հետո անվտանգության աշխատակիցները նրան դուրս են բերել արարողության վայրից։