Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը, որ 2024 թվականի օգոստոսին է նշանակվել, այնուամենայնիվ, տունդարձի ճանապարհին է։ Ինչպես հայտնի էր դեռ ամռանը, ՀՀ իշխանությունները որոշել են նրան փոխարինել, բայց նոր դեսպանի նշանակումն ուշացավ, ուստի Արսենյանը շարունակեց պաշտոնավարել:
«Հրապարակ» թերթը գրում է. Սովորաբար դեսպանի հետկանչն իրականացվում է նորի նշանակմանը զուգահեռ: Արսենյանի մտերիմներից տեղեկացանք, որ նա արդեն իրերն է հավաքում՝ մի հսկայական «օժիտ», որովհետեւ պետական գույքը չի օգտագործել, որոշ բան Հայաստանից է տարել կամ իր միջոցներով գնել, անգամ իր թանկարժեք «Բենթլին» է տարել Մոսկվա եւ հիմա այդ բոլորը պետք է հետ բերի Հայաստան։
Մենք գրել էինք, որ ՀՀ իշխանությունները որոշել են Մոսկվա գործուղել եվրոպական երկրներում դեսպան աշխատած, 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որն ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է, բայց ռուսական կողմը ձգձգում է նրա ագրեմանը: Լուրեր կան անգամ, որ չեն հաստատելու:


Բաց մի թողեք
Փաշինյանի նյարդերը դեռ չե՞ն հասել «Գլինկա մոլի» եղբայրներին․ թիկնազորով շրջելու ավանդույթը շարունակվում է
ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով