«Թեմաներ կան, որոնք կա՛մ նոր ենք սկսում բացահայտել, ակտիվ քննարկման փուլ մտնել, կա՛մ այդ թեմաները դեռևս իրենց հանրային քննարկումների կամ մանրամասների բացահայտման գագաթնակետին չեն հասել»:
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես մասնավորապես կուզեմ խոսել Եվրոպական միության հետ վիզաների ազատակաանացման մասին: Խնդիր ենք դրել մեր առաջ, որ 2029 թվականին մենք ունենանք վիզաների ազատականացում:
Ընդհանրապես լինում է այդպես, որ երբ խնդիր ենք առաջադրում և ժամկետ սահմանում, ժամանակի հետ այդ խնդրի իրականացումը թվում է պակաս իրատեսական: Ես պետք է ասեմ, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեման այն թեմաներից է, որ ժամանակի հետ, 2029-ին այդ արդյունքն ունենալն ավելի իրատեսական է՝ մանավանդ մեր քաղաքական հարաբերությունների համատեսքստում։
Այս առումով կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումը շատ էական է և սահմանների կառավարման համակարգում պետք է առաջիկայում բարեփոխումներ իրականացնենք, բայց այս թեմայի հետ, ձեռք ձեռքի պետք է քայլի թվայնացման գործընթացը»-նշել է Նիկոլ Փաշինյանը:


Բաց մի թողեք
Հաջորդ շաբաթ կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. եթե հանրաքվեով ժողովուրդը կմերժի այն, ես հրաժարական կտամ
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Մեր օրոք էլ են գողանո՞ւմ, մեր օրոք գողացողներն էլ կնստեն հերթով, գողացածն էլ կոկորդներին է մնալու. Փաշինյան