Այժմ կինոյի տան շենքում տեղի է ունենում Նկարիչների միության նախագահի ընտրությունը։ Թեկնածուները երեքն են՝ գեղանկարիչ Արա Շահումյանը, Հայաստանի նկարիչների միության փոխնախագահ, գեղանկարիչ Լեւոն Աբրահամյանը, արվեստաբան Գայանե Իգիթյանը։
Նկատենք, որ մինչ այս պահը վարչության անդամները Լեւոն Աբրահամյանին որևէ հարց չեն ուղղել։ Հարցերն ուղղված են բացառապես Արա Շահումյանին։ Շահումյանը հարց հղեց՝ ինչո՞ւ եք հարցեր ուղղում միայն ինձ։ Դահլիճից բղավեցին՝ Լևոնի հետ ամեն ինչ պարզ է, քեզ հետ՝ ոչ։
Դահլիճում ներկա կին նկարիչները նշում են, որ ցանկանում են, որ այս անգամ միությունը ղեկավարի կին՝ Գայանե Իգիթյանը։ Թեկնածուներից Արա Շահումյանի փաստաբան Մարիանա Եղիազարյանին ուզում են դահլիճից հեռացնել։ Նշում են, որ նա միության անդամ չէ։
Նկարչուհի Զարուհի Մուրադյանը Արա Շահումյանին մեղադրեց բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյայի դիմելու միջև, իբրև Շահումյանը պաշտոնյային ասել է, որ կարող են լինել կեղծիքներ։ Դահլիճում իրարանցում սկսվեց։
Այժմ կինոյի տան շենքում տեղի է ունենում Նկարիչների միության նախագահի ընտրությունը։ Թեկնածուները երեքն են՝ գեղանկարիչ Արա Շահումյանը, Հայաստանի նկարիչների միության փոխնախագահ, գեղանկարիչ Լեւոն Աբրահամյանը, արվեստաբան Գայանե Իգիթյանը։ Մեծ հերթ է գոյացել, միության անդամներն ակտիվ մասնակցում են քվեարկությանը։



Բաց մի թողեք
Առանց դրա հայրենի հողը դառնում է միրաժ
Լավ, մի բան չեմ հասկանում․ չխոսելն արդեն վիրավորական է
«Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար». վավերագրական հայացք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի անցած ճանապարհին. Լուսանկարներ