«Թեպետ հայտարարվում էր, թե նոր սահմանադրության նախագիծը մինչ հրապարակվելը կքննարկվի ՔՊ-ում, սակայն ՔՊ խմբակցության մեր աղբյուրից տեղեկացանք, որ հրապարակված տեքստից կուսակիցները եւս անակնկալի են եկել։
«Հրապարակ» թերթը գրում է. Ասացին, որ իրենք էլ են հետեւում սահմանադրագետների գնահատականներին, բացահայտումներին ու ապշած են՝ ինչպես էր հնարավոր նման անգրագետ տեքստ հրապարակել։
Ավելին, մեր աղբյուրի կարծիքով, նախագիծն այնքան թերություններ ունի, որ առնվազն մեկ տարի կպահանջվի այն նորմալ տեսքի բերելու եւ հանրաքվեի դնելու համար։
Ի դեպ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին նույնպես արհամարհել են եւ նախագիծը` անգամ խոստանալուց հետո նրանց չեն ներկայացրել»։


Բաց մի թողեք
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ
Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը, ի՞նչ ունեցվածք ունի․ Լուսանկար, Փաստաթղթեր