27/11/2026

EU – Armenia

Ռուս – Ուկրաինական կարգավորման 2 սցենար է քննարկվում

ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինական կարգավորման հարցով զբաղվող հատուկ դեսպանորդներից Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Ռուս-Ուկրաինական հակամարտության կարգավորման համար ներկայումս քննարկվում է երկու սցենար։

Նա ասել է, որ առհասարակ՝ ամերիկյան կողմը ռուսական կողմի հետ բազմաթիվ գաղափարներ ու տարբերակներ է քննարկում։ Սակայն ներկայումս կա մի տարբերակ, որը համարվում է տրամաբանական եւ թվում է, թե երկու կողմն էլ պատրաստ են այն աջակցել։

Առաջինը՝ այսպես ասած՝ յուրատեսակ սառեցումն է, որը հետո բերելու է խաղաղության եւ հրադադարի։ Երկրորդ առաջարկը կայանում է նրանում, որ Ուկրաինան փաստացի հրաժարվում է Դոնբասից եւ ստնում լիարժեք անդամակցություն ՆԱՏՕ-ին։

Քուշները ասել է, որ բացառվում է, որ առանց Եվրոպայի եւ Ուկրաինայի հետ համաձայնեցման, որեւէ որոշում կայացվի։ Նա նաեւ ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է հասնել նրան, որ Եվրոպան եւ Ուկրաինան լինեն ուժեղ, իսկ Ռուսաստանն էլ վստահ լինի, որ ՆԱՏՕ-ն դիմակայության չի ձգտում։